Գեղեցիկ այգիները ամրապնդու՞մ են ժողովրդավարությունը

Nelson-on-Olmsted-ART-LEAD

2015թ.-ի դեկտեմբերին լույս տեսավ Գերըթ Նելսոնի հոդվածը՝ նվիրված Ֆրեդերիկ Օլմսթեդին՝ ԱՄՆ-ում մի շարք հայտնի զբոսայգիների նախագծողին, որոնցում նա ներդրել է այն փիլիսոփայությունը, որ հանրային վայրերը կարևոր դեր են խաղում մեր նեղ անհատապաշտությունից մեզ դուրս բերելու գործում:

Օլմսթեդը ստեղծագործում էր մի անցումային շրջանում, որն իր ազդեցությունը թողեց նաև լանդշաֆտային ճարտարապետության վրա: Այս հոդվածն էլ, ինչպես հեղինակն է նշում, գրվում է ԱՄՆ-ի համար կրկին անցումային շրջանում: Թերևս մեր կողմից էլ ավելացնենք, որ անցումային շրջանում է գտնվում ողջ աշխարհը, այդ թվում և Հայաստանը: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ կարևոր է, որ մենք վերաիմաստավորենք հանրային տարածքների նշանակությունն ու կարևորությունը և մեր միջավայրը կերտենք լայն հանրության պահանջներին համապատասխան:

Ստորև` հոդվածի թարգմանությունը: Continue reading

Կիսվե՛ք/Տարածե՛ք

Անհայտ շինարարություն Գլխավոր պողոտայի պուրակում

Image

Մաշտոցի պուրակին հարակից հատվածում (Չարենցի թանգարանի դիմաց) անհայտ շինարարություն է տեղի ունենում։ Ասում են, որ բարեկագրում են։ Չգիտես էլ արդեն ինչին հավատաս։ Անհասկանալի է, թե որպես ինչ են ծառայելու վերևից երևացող մեծ խողովակները։

Չեն կարողանում ավարտել Չարենցի փողոցի անցումը

Image

IMG_2445

2013 թվականի ամառվանից քաղաքապետարանը չի կարողանում ավարտել Չարենցի փողոցում ԵՊՀ գրադարանի մուտքին հարող մասում վերգետնյա անցումը: Ըստ երևույթին շինարարական և պլանավորման սխալներ են թույլ տրվել և այդ պատճառով մի քանի անգամ ապամոնատաժվել են կառուցված սյուները:

Երկար ժամանակ շինհրապարակում աշխատանքներ չեն կատարվում:

Կոռումպացված քաղաքապետարանը օպերայի բակում նոր սրճարան է հիմնում

Image

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Mariam Sagatelli օգտատերը հայտնում է, որ Ազատության հրապարակի հարակից միակ կանաչ տարածքի վրա տաղավարներ են տեղադրվում։ Քանի որ դրանց տեղադրումը չի անցել օրենքով սահմանված որևէ գործընթաց, այս փաստը Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի կոռումպացվածության արդյունում կատարվող ևս մեկ հանցագործություն է։ Այս ապօրինությունը շուտափույթ չվերացնելու դեպքում, օրենքի առաջ պատասխանատվությունն ընկնում է փաստացի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանի վրա։ Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Հանրայինը` հանրությանը. ամբողջ Երևանը պետք է Մաշտոցի պուրակ դառնա

Պաշտոնյաների անօրինական որոշումներն ու կոռուպցիան խժռում են Երևանի հանրային տարածքներն ու ոչնչացնում քաղաքային մշակույթը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը անհետաձգելի առաջարկ-պահանջներ է ներկայացնում` Երևանի քաղաքապետարանին և էկոլոգիական հանձնաժողովին (բոլոր փաստերը և առաջարկները հավաքվել են բացառապես քաղաքացիների ջանքերով, որոնք ստիպված են պաշտպանել հանրային տարածքը պաշտոնյաների փոխարեն)

Մաշտոցի պուրակը քաղաքացիների համառ պայքարի գնով պաշտպանելուց և, հակառակ մասնավոր ու բիզնես շահերին, այդ պուրակը հանրությանը վերադարձնելուց հետո, անհրաժեշտ է, որ երևանցիները ամենուր տեր կանգնեն իրենց բակերին, հանրային զբոսայգիներին և մասնակցեն դրանց վերաբերվող բոլոր որոշումների ընդունմանը:

Ելնելով ստորև թվարկված և լուսանկարված այն հարյուրավոր խախտումներից, որոնք արձանագրվել են ակտիվ քաղաքացիների կողմից, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ներկայացնում է հետևյալ առաջարկ-պահանջների ցանկը` Երևանի քաղաքային մշակույթի մաս կազմող հանրային տարածքները պահպանելու և քաղաքին սպառնացող էկոլոգիական աղետը կանխելու համար: Continue reading

Մաշտոցի այգին քաղաքապետարանի փոխարեն կպաշտպանեն քաղաքացիները

Փետրվարի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և փետրվարի 15-ին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ երկու հանդիպումներից հետո «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալը.

1. Մաշտոցի այգու բետոնապատման համար քաղաքապետարանի կողմից ոչ մի օրինական հիմք այդպես էլ չի ներկայացվել և քաղաքացիներին կոչ է արվել «օրենքից չխոսել»,

2. Ակնհայտ դարձավ, որ քաղաքապետարանը կամայական որոշում է կայացրել ի օգուտ մի քանի սեփականատերերի և ի հաշիվ Երևանի հանրության,

3. «Հին Երևան» նախագիծը մոտ ապագայում իրագործման որևէ շանս չունի և այն օգտագործվում է միայն որևէ կերպ արդարացնելու համար այգու ապօրինի կառուցապատումը,

4. Քաղաքապետարանի ներկայացուցիչները նաև չկարողացան բացատրել ինչու են մեկ հանրային տարածքից ապամոնտաժված կառույցները տեղադրել նոր հանրային այգում և այն էլ կանաչապատ գոտում,

5. Դրանց ժամանակավոր լինելու հանգամանքը չի ազատում օրենքի պահպանման պարտավորությունից և չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ կառույցները ժամանակավոր չեն, այլ հիմնավոր են ու նախատեսված են երկար տարիներով,

6. Քաղաքապետարանի ընկալման մեջ տեղ չունեն ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ և ՀԱՆՐԱՅԻՆ ԱՅԳԻ հասկացությունները և առաջնահերթություն է տրվում խանութների տերերին:

Ելնելով այս ամենից՝ հայտարարում ենք, որ

Եթե Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում շարժվել օրենքով, ապա Մաշտոցի այգում օրեր շարունակ հերթապահող քաղաքացիներն ունեն այդ օրենքի գիտակցումը և այլ ելք չեն տեսնում, քան շարունակել անժամկետ նստացույցը մինչև այգու վերջնական ազատումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նստացույցի մասնակիցների դեմ սկսած սադրանքների մասին և պատկան բոլոր մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռք առնել` ապահովելու համար նրանց անվտանգությունը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն

16.02.2012

«Մենք ենք այս քաղաքի տերը» Տարոն Մարգարյանին քայլեր է առաջարկում

Մասնավոր շահը հոշոտում է երևանցիների առողջությունը

«Մենք ենք այս քաղաքի տերը» շնորհավորում է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի մայրաքաղաքում կանաչ տարածքները փրկելու համար:

Կարծում ենք, Ձեզ ևս անհանգստացնում է Երևանում ստեղծված այն իրավիճակը, երբ խախտվում են քաղաքաշինական նորմերը, քաղաքը գնում է դեպի բացարձակ «բետոնապատում», ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից, մեծերը’ ծառերի ստվերում հանգստանալուց, իսկ երիտասարդները’ շարունակաբար հոգնածություն և ուժերի անկում են զգում: Continue reading

Մամլո Հաղորդագրություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կոչ է անում
2012թ. Երևանի բյուջեում կտրուկ ավելացնել
հանրային այգիների ֆինանսավորումը

Ամփոփելով Երևանի հանրային այգիների համար պայքարի և քաղաքացիական ջանքերի վերջին մեկ ու կես տարին՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետին և ավագանուն 2012թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի համար հատկացվելիք գումարը: Բացի այդ, նախաձեռնությունը արձանագրում է վերջին ամիսների հետևյալ դրական և բացասական փոփոխությունները.

Ողջունելի ենք համարում բնակիչների ու մասնագետների ջանքերից հետո Երևանի գլխավոր պողոտայի զբոսայգում Տաշիր գրուպի կողմից նախատեսվող մեծամասշտաբ շինարարությունից հրաժարվելու փաստը և հույս հայտնում, որ այգում սկսված բարեկարգումն այն կդարձնի լիարժեք հանգստի գոտի. Continue reading

ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ պաշտպանում են այգին կամայականություններից և հաղթում …
Մեկ տարի տևած համառ պայքարից հետո Նոր Նորքի բնակիչները վերջապես ՀԱՂԹԱՆԱԿ տարան` պահպանելով ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԸ և փրկելով այն բարձրահարկ շենքով կառուցապատումից:

Երևանցիները հաղթեցի՛ն

Ի հակառակ այն մտայնության, որ «փողի դեմ խաղ չկա»` օգոստոսի 27-ին Երևանի Նոր Նորքի II զանգվածի բնակիչները բազմաթիվ այլ քաղաքացիների հետ նշեցին իրենց հաղթանակը. Վիշապների պուրակն այլևս փրկված է: Շուրջ մեկ տարվա համառ պայքարի արդյունքում Երևանի քաղաքապետարանը կառուցապատող ընկերությանն այլընտրանքային տարածք տրամադրեց:
Փրկվեցին հազարամյա վիշապաքարերը, փրկվեց հանրային կանաչ տարածքը, և ամենակարևորը` Վիշապների այգին դարձավ ապացույց, որ իր իրավունքներին տեղյակ և նրանց համար պայքարող քաղաքացին կարո՛ղ է և պե՛տք է հաղթի:


Էլի լուսանկարներ
Տեսանյութ

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
30-ը օգոստոսի 2011թ.
kanachaygi@gmail.com